«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2006-04-27 | #77, 2006-04-28 | #78, 2006-04-29


ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 27-ին ստորագրել է 2006 թվականի գարնանային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը: Ապրիլից հունիս պարտադիր եւ այլընտրանքային զինծառայության կկանչվեն 18 տարին լրացած ՀՀ արական սեռի քաղաքացիները: Նույն ժամանակահատվածում կզորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր զինծառայություն անցած անձինք:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4