Շարունակվում են ցավակցական հեռագրեր ստացվել տարբեր երկրների իշխանավորներից մայիսի 3-ին տեղի ունեցած վթարի կապակցությամբ:
Ցավակցություն է հայտնել նաեւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Նախագահ Քոչարյանին ուղղված նամակում Իրանի նախագահը Աստծուց ողորմածություն եւ օրհնություն է խնդրել զոհերի համար, համբերությունՙ նրանց ընտանիքներին: Ցավակցություններ են հայտնել նաեւ Մեջլիսի խոսնակ Ղոլամ-Ալի Հադդադ-Ադելը եւ արտաքին գործերի նախարարության խոսնակ Համիդ-Ռեզա Ասեֆին:
Գերմանիայի նախագահ Հորստ Քյոլերը ցավակցություն է հայտնել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերըՙ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին:
Թերեւս ամենաանսպասելի ցավակցությունը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլահ Գյուլի հղածն էր մեր երկրի արտաքին գերատեսչության ղեկավար Վարդան Օսկանյանին, որում խոր վշտակցություն է հայտնվում հարեւան երկրի ողբերգության կապակցությամբ: