ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեին: Նախագահի մամլո ծառայության հաղորդմամբ, վերջինս ներկայացրել է մայիսի 2-3-ին Մոսկվայում տեղի ունեցած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցության արդյունքները: Այսօր արդեն Բեռնար Ֆասիեն Բաքվում է:
Ն. Պ.