Համաժողովի կազմակերպման եւ անցկացման նպատակով Հայաստանի կառավարությունը պահուստային ֆոնդից արդեն իսկ 72 մլն 862,5 հազար դրամ (160 հազար դոլար) հատկացրել է երկրի արտաքին գործերի նախարարությանը: Հայաստան-սփյուռք երրորդ համաժողովը կայանալու է Երեւանում, այս տարվա սեպտեմբերին, ինչպես տեղեկացնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: