«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2006-05-04 | #82, 2006-05-05 | #83, 2006-05-06


ՍՈՉԻԻ ՀՐԵԱԿԱՆ ՌԱԲԲԻՆ ՎՅԱՉԵՍԼԱՎ ՅԱՐԱԼՈՎԻ ԴԻՆ ԳՏՆԵԼՈՒ ՀՈՒՅՍԸ ՉԻ ԿՈՐՑՐԵԼ

Ինչպես նշել էինք «Ազգի» երեկվա համարում, վթարի ենթարկված Ա-320 ինքնաթիռում եղել էին հայտնի մարդիկ, որոնցից մեկը «Արմավիա» ընկերության նախկին տնօրեն Վյաչեսլավ Յարալովն էր: Երեկ դեռեւս նրա դիակը դուրս չէր բերվել ծովից: Սոչիից վերադարձած մեր թղթակցի տվյալներով, գտնվել է միայն նրա կնոջ մարմնի մի մասը:

Իրենց հարազատներին փնտրող մարդկանց մեջ մեր թղթակիցը տեսել է Սոչիի հրեական համայնքի ռաբբի Արի Էդելկոֆին, որն, ինչպես տեղեկացանք Հայաստանի հրեական համայնքի ռաբբի Գերշ Բուրշտեյնից, անում է հնարավոր ամեն ինչ Վյաչեսլավ Յարալովի դիակը ծովից դուրս բերելու համար: «Փրկարարական խմբերի օգնությամբ մենք կգտնենք այս մարդու մարմինը, որպեսզի նրա թաղումը կազմակերպենք հրեական ազգային ավանդույթների համաձայն», ասել է Սոչիի հրեական ռաբբին:

Գերշ Բուրշտեյնը նաեւ հայտնեց, որ Վյաչեսլավ Յարալովի տարեց մայրը հրեական կրոնական համայնքի անդամներից է, ներկա պահին իրենք հոգում են սիրելի որդուն կորցրած մոր եւ Յարալովի դստեր մասին:

«Մենք հուզված ենք ոչ միայն Յարալովի եւ նրա կնոջ, այլեւ բոլոր զոհվածների կորստի համար: Ցավակցում ենք բոլորի հարազատներին եւ աղոթում զոհվածների հիշատակի համար», ասաց Բուրշտեյնը:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4