«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2006-05-04 | #82, 2006-05-05 | #83, 2006-05-06


ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը խորապես սգում է մայիսի 3-ի Երեւան-Սոչի 967 չվերթը կատարող «Արմավիա» ավիաընկերության Ա-320 օդանավի աղետի զոհերի ողբերգական մահը եւ իր զորակցությունն ու սատարումը հայտնում նրանց ընտանիքներին ու հարազատներին:

Հատկանշական է աղետի զոհ դարձած Վյաչեսլավի Յարալովի ունեցած ներդրումը հայկական ավիացիայի ոլորտում, որտեղ նա զբաղեցրել է բարձր պաշտոններ եւ իր գործունեությամբ նպաստել հայկական ավիացիայի զարգացմանը:

Իրենց աշխատանքային ու մասնագիտական բարձր պատրաստվածությամբ աչքի են ընկել նաեւ օդանավի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը, երկրորդ օդաչու Արման Դավթյանը եւ անձնակազմի զոհված մյուս բոլոր անդամները:

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը շարունակում է ցավակցական հեռագրեր ստանալ աշխարհի բազմաթիվ միջազգային ավիացիոն կազմակերպություններից ու ավիաընկերություններից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4