«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2006-05-04 | #82, 2006-05-05 | #83, 2006-05-06


ՕԵԿ-ԻՆ ԽԻՍՏ ԵՆ ՊԱՏԺՈՒՄ

Գործարարները լքում են «Օրինաց երկիրը»

Այլեւս «Օրինաց երկիր» կուսակցության շարքերում չեն եւս երկու գործարար պատգամավորներ: Կուսակցության լրատվական ծառայության տեղեկացմամբՙ Արշակ Մխիթարյանն ու Մելիք Մանուկյանը դուրս են եկել ՕԵԿ պատգամավորական խմբակցությունից եւ կուսակցությունից: ՕԵԿ շարքերից գործարար պատգամավորների հեռանալու պրակտիկան գործարկվեց «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թթ. ծրագրի կատարողականի» ընդունմանը խմբակցության ոչ միաձայն քվեարկությունից հետո: Հիշեցնենքՙ «ՍԱՍ»-ի Արտակ Սարգսյանը դեմ քվեարկեց, այնուհետեւ հեռացվեց կուսակցությունից: Ապակյա տարաների արտադրությամբ զբաղվող Մելիք Մանուկյանն ու ադամանդագործ Արշակ Մխիթարյանը նույն քվեարկությանը ձեռնպահ էին: ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի գնահատականը կտրական էր ու խիստ արտահայտություններով բարձրաձայնված:

Ավելի խիստ է լինելու, ըստ երեւույթին, ամենավերին իշխանության արձագանքը, ավելի շուտՙ պատիժը: ՕԵԿ-ին ցույց է տրվում, որ անհանդուրժելի է նախանշված գծից որեւէ շեղում, անհատական որեւէ կատարում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4