Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են Երկրապահի օրվան եւ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 61-ամյակի միջոցառումների մասին, որոնք կմեկնարկեն մայիսի 8-ին` Եռաբլուր այցելությամբ: Նույն օրը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա երկրապահների հանդիսավոր նիստը: Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումները կմեկնարկեն մայիսի 9-ին` կրկին Եռաբլուր այցելությամբ: Դրանից հետո միջոցառումները կշարունակվեն «Հաղթանակ» զբոսայգում, կլինեն զինվորական շքերթ, «Անհայտ զինվորի» հուշարձանի մոտ ծաղկեպսակների եւ ծաղկադրման արարողություն, ճաշկերույթ վետերանների համար եւ համերագային ծրագիր, որը կավարտվի հրավառությամբ: