«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2006-05-05 | #83, 2006-05-06 | #84, 2006-05-07


«ԱՐՄԱՎԻԱ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՔ ԿԲԵՐԻ ՆՈՐ ՕԴԱՆԱՎԵՐ

Մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը Սոչիում Ա-320 օդանավի վթարից, իսկ մայիսի 5-ին Բելգիայում «Արմավիային» պատկանող նույն մակնիշի օդանավի այրումից հետո ընկերությունը որոշել է լրացնել իր օդանավերի համակազմը: Հայկական ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերության լրատվության ծառայությունում երեկ հաստատեցին նոր օդանավեր ձեռք բերելու լուրը, սակայն հերքեցին տեղեկության որոշ մանրամասներ: Երեկ առավոտվանից տարածված լուրը, թե «Արմավիան» առաջիկայում նախատեսում է լիզինգային կարգով վարձակալել 1994 կամ 1995 թթ. արտադրության Ա-319 օդանավ, ընկերության լրատվության ծառայությունում հերքեցին: «Ազգի» հետ զրույցում ընկերության մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանը տեղեկացրեց, որ ընկերությունը մոտակա ժամանակներում նախատեսում է ձեռք բերել 3 օդանավ, սակայն 2004 կամ 2005 թթ. արտադրության: Օդանավի մակնիշը դեռ պարզ չէ. «Հնարավոր է լինի Ա-319 կամ Ա-320»:

Ինչպես տեղեկանում ենք «Արմավիայի» պաշտոնական կայքից, ընկերությունն այժմ ունի 2 «Ա-320», 1 «Ս-319», 1 «Յակ-42» 1 «Su-154m» եւ մեկ «Իլ-86» օդանավեր: Վերջինը, որոշ խնդիրների պատճառով, չի գործածվում:

Գ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4