Էշտորիլի թենիսի մրցաշարում հաջող մրցելույթներն է շարունակում Դավիթ Նալբանդյանը, որը քառորդ եզրափակիչում հաղթելով Գիլին (6-1, 6-2), մտավ կիսաեզրափակիչ: Այս փուլում նրա մրցակիցը կլինի Պորտասը, որը պարտության էր մատնել Հիմելստոբին (6-4, 6-3): Կիսաեզրափակիչ մյուս զույգը կազմել են Նիկոլայ Դավիդենկոն ու Կառլոս Մոյան: Դավիդենկոն հաղթեց Մյուլլերին (6-4, 6-4), Մոյան` Գարսիա Լոպեսին (7-6, 6-4):