Հայ-վրացական պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Վրաստանի պետական հանձնաժողովների հերթական համատեղ նիստը երկու երկրների փոխարտգործնախարարներիՙ Գեղամ Ղարիբջանյանի եւ Գեորգի Մանջգալաձեի ղեկավարությամբ մեկնարկեց նախօրեին Թբիլիսիում: Նիստի ավարտին կողմերը Հայաստանի ու Վրաստանի պետական սահմանի ուրվագծի մեծ մասը համաձայնեցրել են: Այդ ուղղությամբ աշխատանքների շարունակման առնչությամբ նույնպես համաձայնություն է ձեռք բերվել:
Ն. Պ.