Հայաստանի արտգործնախարարության մամլո քարտուղար Համլետ Գասպարյանը նշանակվել է դեսպանորդ Ֆրանսիայում, որտեղ 1999-2002 թթ. նա պաշտոնավարել է որպես դեսպանության խորհրդական: Իր այս գործուղման ընթացքում Գասպարյանը մասնակցություն կբերի Ֆրանսիայում Հայաստանի տարվա անցկացմանը:
Իր գործունեության ընթացքում նա համատեղել է լրագրողի ու դիվանագետի մասնագիտությունները: 1991-95 թթ. նա եղել է «Ազգ» օրաթերթի խմբագիրը, 1997-98 թթ. ղեկավարել Ազգային հեռուստատեսությունը:
Շնորհավորում ենք մեր գործընկերոջը:
ԱԳՆ մամլո քարտուղարի աշխատանքը ժամանակավորապես կկատարի տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Վլադիմիր Կարապետյանը: