«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2006-05-06 | #84, 2006-05-07 | #85, 2006-05-11


ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՄԱՅՐԱՆԱԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸՙ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Սկանդինավյան երկրներում մայրերն իրենց հնարավորինս ապահով են զգում: Այդ հարցում առաջին տեղում է Շվեդիան, ցուցակում նրան հաջորդում են Դանիան ու Ֆինլանդիան, ապա Նորվեգիան, Ավստրիան եւ Գերմանիան: Հայաստանը ցուցակի 37-րդ հորիզոնականում է, բայց առաջինն է Հարավային Կովկասի երկրներից մայրանալու պայմանների բարենպաստությամբ:

Այս փաստերն հիմնավորել են «Փրկեք երեխաներին» բրիտանական բարեգործական ընկերության 125 երկրներում կատարած ուսումնասիրությունները: Նախկին խորհրդային երկրներից առաջինը Բելառուսն է, որը հայտնվել է 16-րդ տեղում: 21-րդը Ուկրաինան է, 24-րդըՙ Մոլդովան, Ռուսաստանն ու Ուզբեկստանը 27-րդն են: Նախկին խորհրդայիններից վերջինը Տաջիկստանն էՙ 69-րդ տեղում: Թուրքիան 74-րդ հորիզոնականում է, իսկ վատթարագույն վիճակը Նիգերիայում է:

Ուսումնասիրությունը կատարվել է ծնելիության ու մահացության, երեխաների թվի, ծննդաբերության ժամանակ բուժօգնության որակի, կնոջ առողջության համադրմամբ: Հաշվի է առնվել նաեւ տվյալ երկրի քաղաքական զարգացումներին կանանց մասնակցության չափը:

Վրաստանն այս ցանկում չի ընդգրկվել:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4