«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2006-05-06 | #84, 2006-05-07 | #85, 2006-05-11


ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ Ա-320-Ի ԶՈՀԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

Երեւան-Սոչի չվերթի վթարված Ա-320-ի զոհերի ընտանիքներին 300 հազար ռուբլի (11 հազար դոլար) դրամական օգնություն է տրամադրել նաեւ ՌԴ Կեմերովոյի մարզը: Նույն նպատակով ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության գանձապետարանում բացված հաշվեհամարին երեկոյանՙ մայիսի 10-ի աշխատանքային օրվա ավարտի տվյալներով փոխանցվել է 43 միլիոն դրամ (95,5 հազար դոլար):

Ցանկացողները կարող են փոխանցում կատարել 900 013 017 026 հաշվեհամարին, որը բացվել է Հայաստանի գործարարների առաջարկով եւ հաստատված է կառավարության կողմից:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4