Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները պատրաստվում են անհրաժեշտ թվով (44) ստորագրություններ հավաքել` Հայաստանում քաղաքացիական ավիացիայի վիճակն ուսումնասիրելու եւ Ա-320 օդանավի վթարի պատճառները հետազոտող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը ԱԺ նիստերի օրակարգ ներառելու համար: Ըստ Վիկտոր Դալլաքյանի` մեր ժողովուրդն իրավունք ունի իմանալու ճշմարտությունը ավիաաղետի մասին: Օրենսդրական մեկ ուրիշ նախաձեռնությամբ հարց կբարձրացվի զոհվածների ընտանիքներին հասցեական աջակցություն ցույց տալու վերաբերյալ, ասենք` պետությունն այդ ընտանիքներին գուցե թոշակ նշանակի, ուսանողների ուսման վարձի խնդիրները վերցնի իր վրա եւ այլն: