«Արմավիայի» Ա-320 օդանավի մայիսի 3-ին աղետի ենթարկվելու փաստի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում քննչական խմբի անդամները, հատկապես կարեւոր գործերի քննիչ Հակոբ Ղարախանյանի գլխավորությամբ, գործուղվել են Սոչի: ՀՀ եւ ՌԴ գլխ. դատախազների պայմանավորվածության համաձայն, մեր քննչական խմբի անդամները ՌԴ դատախազության աշխատակիցների աջակցությամբ Սոչիի օդանավակայանում կիրականացնեն մի շարք հարցաքննություններ, անհրաժեշտ այլ քննչական գործողություններ: Մեր քննչական խմբի անդամները ռուս գործընկերներին կտրամադրեն իրենց նյութերը, կփոխանակեն տեղեկատվություն: Այս լուրը տեղադրված էր գլխ. դատախազության կայքէջում: