Հայաստանի կառավարության մայիսի 11-ի նիստում որոշում է կայացվել կառավարական սեփական պահուստային ֆոնդից 155,5 հազար դոլար տրամադրել Կրասնոդարի երկրամասի ջրային փրկարարական հատուկ ջոկատին:
Ըստ «Ռեգնում» գործակալության մեկ այլ հաղորդագրության, ՌԴ կառավարությունը 100 հազարական ռուբլի, իսկ Կրասնոդարի երկրամասի վարչակազմը 500 հազարական ռուբլի կտրամադրեն մայիսի 3-ի A-320 ինքնաթիռի զոհերի ընտանիքներին: Գործակալությունը հիշեցնում է, որ A-320-ի ավիավթարին զոհ են գնացել ՌԴ 26 քաղաքացիներ, որից 22-ը Կրասնոդարի երկրամասի, 2-ն Ալթայի եւ մեկական քաղաքացիներ Ալթայից եւ Ուկրաինայից են:
Իր հերթին ՀՀ կառավարությունը որոշել է 1 մլն 500 հազար դրամ (մոտ 3,4 հազար դոլար) տրամադրել ՌԴ քաղաքացի Սեյրան Հակոբյանի ընտանիքին` սգո արարողությունը կազմակերպելու համար: