Մայիսի 10-ի ուշ երեկոյան Երեւան ժամանեց ՀՀ զինված ուժերի խաղաղապահ գումարտակի` Կոսովոյում խաղաղարար առաքելություն իրականացրած 4-րդ հերթափոխի դասակը:
Մայիսի 11-ին խաղաղարար առաքելությամբ Կոսովո մեկնեց հայ խաղաղապահների 5-րդ հերթափոխի դասակը, տեղեկացանք ՀՀ պաշտպանության նախարարության ինտերնետային էջից: