«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2006-05-07 | #85, 2006-05-11 | #86, 2006-05-12


«ԻՆՁ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԻՃԱԿՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ»

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ Հայաստանի չընտրվելու առթիվ այն հարցին, թե արդյոք Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակն ավելի՞ լավ է, որ այդ երկիրը դարձավ խորհրդի անդամ, Հայաստանի ՄԻՊ Արմեն Հարությունյանը պատասխանեց. «Ինձ չի հետաքրքրում մարդու իրավունքների վիճակը Ադրբեջանում: Հայաստանում եթե մարդու իրավունքների վիճակը բավարար չէ, իսկ Ադրբեջանում ավելի լավ է` մենք դրանից պետք է բավարարված զգա՞նք. մեր խնդիրը Հայաստանում մարդու իրավունքների վիճակի այնքան բարվոք լինելն է, որ այսպիսի իրավիճակներում հնարավոր չլինի Հայաստանը շրջանցել, ոչ թե այդ կեղծ համեմատությունները»: Եվ դա հենց հետխորհրդային մտածելակերպի տարր համարեց, քանի որ հարցը տրվել էր հետխորհրդային երկրների ինստիտուցիոնալ փոխակերպումները քննարկող գիտաժողովում:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4