Ըստ ՀՖՖ մամուլի քարտուղարության հաղորդագրության, այսօր Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը:
Հայաստանից հանդիպմանը կմասնակցեն ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը եւ ՀՀ նախագահի ու ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, Հայաստանի Հանրային Հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:
Ադրբեջանը նույնպես հանդիպմանը կմասնակցի նման ձեւաչափով:
ՈՒԵՖԱ-ի կողմից հանդիպմանը կմասնակցեն ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամներ Պեռ Ռավըն Օմդալը եւ Մաթիո Շպրենգերսը, ինչպես նաեւ ՈՒԵՖԱ-ի գործադիր տնօրենի տեղակալ Մարկու Շտուդերը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ