«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2006-05-11 | #86, 2006-05-12 | #87, 2006-05-13


ՕԵԿ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐԵՑԻՆ ՊՈՐՏՖԵԼՆԵՐԸ

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ իր հրաժարականի մասին հրապարակավ հայտնելուց առաջ նախ այդ մասին տեղեկացրեց կոալիցիոն գործընկերներին առավոտյան կայացած նիստում եւ դա համարում է բնականոն աշխատանքային ընթացք, միաժամանակ ընդգծեց, որ այդ գործընկերների հետ անցած երեք տարվա ճանապարհն արժանապատիվ է եղել եւ ունեցել են ձեռքբերումներ: Սակայն կուսակից նախարարներից քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյանի ՕԵԿ-ից դուրս գալու դիմումի մասին Բաղդասարյանն իմացավ լրագրողներից, ասուլիսի ընթացքում:

Կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանի որոշումն էլ նույնն էՙ հրաժարվել ՕԵԿ անդամակցությունից:

Մշակույթի նախարար Գեւորգ Գեւորգյանը չի պատրաստվում հրաժարական տալ, քանզի կուսակցության ներկայացուցիչ չէ եւ իր պաշտոնավարման խնդիրը կառավարության լուծելիքն է:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4