«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2006-05-11 | #86, 2006-05-12 | #87, 2006-05-13


ՆԱԽԱԳԱՀ ՇԻՐԱԿԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԸ ԱՐԾԱՐԾԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ԴԵՄ ՕՐԻՆԱԳԾԻ ՀԱՐՑԸ

Երեկ Վիեննայում աշխատանքներն է սկսել Եվրոմիություն-Լատինական Ամերիկա գագաթաժողովը: Մինչ այդ մասնակիցների պատվին տրվել է պաշտոնական ճաշկերույթ, որը եղել է դռնփակ: Ճաշկերույթի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կոֆի Անանի, Հունաստանի վարչապետ Կոստաս Կարամանլիսի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ:

Թուրքական հանրային հեռուստատեսությունը, տեղեկացնելով այդ մասին, նշում է, որ Էրդողանը «1915 թ. Հայոց ցեղասպանության ժխտումը» պատժելի հանցանք համարող օրինագծի առնչությամբ Թուրքիայի մտահոգություններն է հայտնել Ֆրանսիայի նախագահին, իսկ Շիրակը խոստացել է նրան «մտահոգությունների առնչությամբ ցուցաբերել համապատասխան բծախնդրություն»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4