«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2006-05-11 | #86, 2006-05-12 | #87, 2006-05-13


ՀԱՅ ՆՈՐԱՐԱՐԸ

Րաֆֆի Հալաջյանը 1994 թ.-ին հիմնում է Ֆրանսիայի առաջին համացանց բաշխող ընկերությունըՙ «Ֆրանսնետը»: Տեխնիկական գիտությունների մեջ եւ սարքավորումների ուղղությամբ հետազոտություններն ու ուսումնասիրությունները հանգեցրին ժամանակակից տեխնոլոգիաների ասպարեզում նրա կատարած բազմաթիվ նորարարությունների: «Օզոն», «Վիոլե» համակարգերը եւ 2005 թ.-ինՙ «Նապաստակ» սարքը բավականին դյուրություններ են ստեղծում մարդկանց համացանցային հաղորդակցության համար: «Նապաստակը» համացանցին միացած լինելով, առանց կապի (ռեզո սանֆիլ) տեղեկացնում է էլ.նամակների, դրամարժեքային փոփոխությունների, օդերեւութաբանական տվյալներ: Այս նոր սարքը բավականին հետաքրքրություն է առաջացրել եւ առայժմ վաճառվել է 30.000 հատ: Րաֆֆի Հալաջյանը մեկ ամիս առաջ վաճառքի է ներկայացրել «Թելեֆոզոն» կապը, որը «Ուի-Ֆի» համակարգի միջոցով հեռախոսային կապի հնարավորություն է տալիս:

Հայ նորարարի աշխատանքների մասին տեղեկություններ հայտնում է ֆրանսիական «Մոնդ» թերթըՙ ամբողջական էջով եւ լուսանկարով, որին հղում է արել Փարիզի «Յառաջը»:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4