Երեկ լրագրողներս ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանից փորձում էինք ճշտել նրա վերաբերմունքը ԱԺ նախագահի պաշտոնում իր հայտնվելու առնչությամբ: «Ազգային ժողովն այսօր դեռ ունի նախագահ, իսկ եթե թափուր տեղ լինի, կքննարկենք», պատասխանեց Տիգրան Թորոսյանն ու կրկնեց իր պատասխանը մի քանի անգամ: