«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2006-05-12 | #87, 2006-05-13 | #88, 2006-05-16


«ԱԶԳԻ» ԿԱՅՔԷՋԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՆՑԱՎ 2 ՄԻԼԻՈՆԸ

Միջազգային օտարերկրյա շատ լրատվամիջոցների համար 2 միլիոնն անշուշտ շատ ճղճիմ թիվ է, սակայն հայ իրականության համար, Հայաստանում թե սփյուռքում, 5 տարում 2 միլիոն ընթերցող-այցելու ունենալու փաստը նշանակալից է իսկապես: Արդարեւ, անցյալ ուրբաթ օրը, կեսօրին, Rambler անկախ ցուցչի տվյալներով «Ազգի» կայքէջ (www.archive.azg.am) այցելեց 2 միլիոներորդ ընթերցողը: Իսկ երեկ, երկուշաբթի երեկոյան, մեր կայքէջի լուրերից ու հոդվածներից ընթերցվել էր արդեն 11 միլիոներորդ նյութը: Սովորաբար, օրական «Ազգի» կայքէջ է այցելում 2 հազարից ավելի ընթերցող եւ միջին հաշվով կարդում է 5-6 նյութ, ինչը նույնպես, ինչպես վերեւի տվյալների պարագայում, յուրօրինակ մրցանիշ է հայ իրականության մեջ: Այցելուների քանակը բնականաբար զգալի աճ է արձանագրում, երբ ներքաղաքական կացությունը լարվում կամ արտակարգ ինչ-որ դեպք է պատահում մեր երկրում: Դրան ականատես եղանք Ա-320 օդանավի աղետի ժամանակ, երբ դեպքի հաջորդ օրն այցելուների թիվն անցավ 4 հազարը: Ռեկորդային թվեր են արձանագրվում նաեւ արտակարգ, բայց հաճելի դեպքերի ժամանակ, ինչպես մեր գեղեցկուհուՙ Լուսինե Թովմասյանի 2-րդ մրցանակակիր դառնալու առիթով: Հետաքրքրական պետք է լինի նաեւ արձանագրել, որ Հայաստանից մեր կայքէջի այցելուների թիվն աճում է օրեցօր: Այժմ www.archive.azg.am-ի հայաստանյան ընթերցողները կազմում են ամբողջ լսարանի 20 տոկոսը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4