«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2006-05-12 | #87, 2006-05-13 | #88, 2006-05-16


2-3 ՕՐՎԱ ԽՆԴԻՐ Է Ա-320-Ի ՍԵՎ ԱՐԿՂԵՐԻ ՑԱՄԱՔ ԴՈՒՐՍ ԲԵՐՈՒՄԸ

Մայիսի 3-ին վթարի ենթարկված Ա-320-ի ինքնագիրները ջրի երես հանելու համար անհրաժեշտ տեխնիկան արդեն տեղում է եւ երեկ իրականացվում էին դրանց գործարկումն ապահովող ամրացման, ստուգման աշխատանքները: Խորջրյա ՌՏ-1000 սարքը շաբաթ եւ կիրակի օրերին փորձարկվել է տեղում: Այն կարող է 1000 մ խորությունում աշխատել անսահմանափակ ժամանակ, քանի որ ղեկավարվում է մալուխով եւ միանգամից կարող է բարձրացնել 12 կգ ծանրություն: Արդեն ձեւավորվել են մասնագիտական մի քանի խմբեր, որոնք աշխատելու են ութժամյա հերթափոխով: ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի հավաստմամբ սեւ արկղերի բարձրացման համար 2-3 օր է անհրաժեշտ, եւ այսուհետեւ ամեն ինչ կախված կլինի եղանակից: Վերջին տվյալներով սեւ արկղերը գտնվում են 496 մ խորությունում, 1, 5 մ հեռավորությամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4