Այսօր Երեւանում մեկնարկում է Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) գլխավոր խորհրդի նիստը: Քննարկման նյութ են ՀՀԿ գլխավոր բյուրոյի 2004-2005 թթ. գործունեության հաշվետվությունը, այս տարի կայանալիք Հայաստան-սփյուռք երրորդ համաժողովի անցկացման խնդիրները: «Համաշխարհային հայկական կոնգրեսի օրերը Հայաստանում եւ Արցախում-2006» ծրագիրը նույնպես քննարկվելու է նիստում:
Հաջորդ երկու օրերին տեղի կունենա «Կովկասն առանց հակամարտությունների եւ ահաբեկչության: Քաղաքակրթությունների երկխոսություն կովկասյան խաչմերուկում» թեմայով միջազգային կոնֆերանսը: