«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2006-05-13 | #88, 2006-05-16 | #89, 2006-05-17


ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶՐԿՎԵԼ Է ՇԵՆՔԻՑ

Ադրբեջանի կառավարությունը Բաքվում Վրաստանի դեսպանությանը հատկացված շենքը հետ է վերցրել: Մինչդեռ երկու երկրների միջեւ միմյանց դիվանագիտական ներկայացուցչություններին հավասարության հիմքերով շենք հատկացնելու պայմանագիրը վեց տարվա վաղեմության է: Այդ ընթացքում ադրբեջանական կողմը Վրաստանի դեսպանությանը հատկացրել է դեռեւս 1919-ին այդ երկրի ներկայացուցչության զբաղեցրած շենքը Մամեդալիեւի փողոցում, իսկ վրացական կողմը դեռեւս Ադրբեջանի ներկայացուցչության համար հարմար տարածքի փնտրտուքի մեջ է: Այս մասին գրում է «Day.AZ» գործակալությունըՙ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, որոնք վստահեցնում են, որ իրենց քայլը բացատրվում է միմիայն հակառակ կողմի ոչ համարժեք վարվելակերպով, ինչը պարտադրում է պայմանագրի կատարման միակողմանի դադարեցում:

Ադրբեջանի կառավարությունը Վրաստանում իր դիվանագիտական ներկայացուցչության համար պատրաստվում է կամ հողատարածք, կամ շենք ձեռք բերել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4