Արթուր Բաղդասարյանն արժանացել է Հայաստանի եվրոպական շարժման սահմանած «Տարվա լավագույն եվրոպացի» կոչմանը: «Լրագիր» կայքէջի տեղեկացմամբ մրցանակը ՀՀ ԱԺ նախագահին հանձնել է Միջազգային եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Հենրի Կրոները: «Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր երկրները պետք է համատեղ աշխատեն դեպի ժողովրդավարություն, համերաշխություն եւ ազատություն իրենց ձգտումներում», մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է Բաղդասարյանըՙ ընդգծելով, որ ՀՀ-ի համար եվրոինտեգրացիան զարգացման առավել հեռանկարային ուղի է: