Այսօր Ախալքալաքի ռազմակայանի տեխնիկայի եւ սպառազինության մի մասը կուղարկվի Հայաստանի ռուսական ռազմակայան: Համաձայն 2006 թ. մարտի 31-ին ստորագրված Վրաստանի տարածքում տեղակայված ռուսական զորքերի խմբավորման ռազմակայանների դուրսբերման համաձայնագրի, մայիսի 25-ին ռուսական ռազմատեխնիկայի ավտոշարասյունը Բաթումի 12-րդ ռուսական ռազմակայանից կրկին կուղեւորվի Հայաստան: Դրանք հիմնականում կլինեն կապի միջոցներ, ինժեներային տեխնիկա, թիկունքի նյութական միջոցներ, կոմունալ շահագործման տեխնիկա եւ այլն, որոնք կհասցվեն Հայաստանում տեղակայված Գյումրու 102-րդ ռուսական ռազմակայանՙ լրազինման համար:
Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, ռուսական տեխնիկայի 6 էշելոն Բաթումից կուղարկվի Հայաստան: Ի դեպ, ռազմատեխնիկայի եւ սպառազինության եւս մեկ խմբաքանակ երկաթուղով Ադրբեջանից կուղարկվի Ռուսաստան մայիսի 23-ին:
Ա. Հ.