«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2006-05-16 | #89, 2006-05-17 | #90, 2006-05-18


ՕԵԿ-Ը ՓՈԽԱՐԻՆՎՈՒՄ Է ՀՅԴ-ՈՎ

Սերգո Երիցյանն այլեւս ոչ օրինացերկրական է, ոչ էլ կրթության եւ գիտության նախարար: Երեկ հանրապետության նախագահի հրամանով նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Լեւոն Մկրտչյանը Ռոբերտ Քոչարյանի մեկ այլ հրամանագրով ստանձնել է կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էլ Շիրակի փոխմարզպետ, օրինացերկրական Ռուբեն Սանոյանին պաշտոնից հեռացնելու հրամանագիրն է ստորագրել:

Ի դեպ, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը խորհրդարանում ներկայացնող Լեւոն Մկրտչյանի նախարար նշանակվելը ենթադրում է կուսակցական ցուցակում հաջորդիՙ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության ղեկավար Գեղամ Մանուկյանի մուտքը Ազգային ժողով, սակայն վերջինս, «Ռեգնում» գործակալության տեղեկացմամբ, մտադիր չէ պատգամավորական գործունեություն ստանձնել:

Մյուս կողմից, «Օրինաց երկիր» կուսակցությունը լքած խորհրդարանականներն անվան փնտրտուքի մեջ ենՙ մտադիր են պատգամավորական խումբ ստեղծել, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: ՀՀ ԱԺ-ում պատգամավորական խումբ ստեղծելու համար առնվազն տասը պատգամավորի միավորում է անհրաժեշտ: Միավորվածները երկուշաբթի մեկնարկելիք քառօրյայի նիստում պաշտոնապես կներկայացնեն խումբ ստեղծելու դիմումը, ինչպես նաեւ պաշտոնապես կհրապարակվի ՕԵԿ խմբակցությունից նրանց դուրս գալը:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4