Ա-320 օդանավի վթարի վայրում եղանակային պայմանները մնում են անբարենպաստ: Չնայած դրան, երեկ սեւ արկղերի որոնման աշխատանքները շարունակվել են: Ծովի ուժգին ալեկոծության եւ անձրեւի պայմաններում «Նավիգատոր» նավը փորձել է հաստատվել անհրաժեշտ վայրում եւ ՌՏ-1000 սարքը ծովի հատակ իջեցնել: Այդ սարքը մինչ այս չի օգտագործվել որոնման նման աշխատանքներում, եւ բարձրացրել է առավելագույնը 20 կգ քաշ ունեցող երկրաբանական նմուշներ: Աշխատանքային նման պայմաններում ՌՏ-1000 սարքով, ըստ մասնագետների, հնարավոր է բարձրացնել առավելագույնը 12 կգ: Ա-320-ի ինքնագրերը կշռում են 7-ական կգ: Ամեն դեպքում, սեւ արկղերը երեկ դեռ հայտնաբերված չէին: