«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2006-05-16 | #89, 2006-05-17 | #90, 2006-05-18


«ԾԱՓԻԿ-ԾԱՓԻԿՆ» ՈՒ ՄՅՈՒՍՆԵՐԸ ՄԱՆԿԱԿԱՆ ԽՏԱՍԿԱՎԱՌԱԿՈՒՄ

«Հայ երաժշտության եւ լեզվի հանդեպ ունեցած սերս եւ այդ սերը երեխաներին փոխանցելու բուռն ցանկությունն է մղել ինձ ստեղծելու այս խտասկավառակը: Դրանում ընդգրկված են այնպիսի երգեր, ինչպիսիք են «Անձրեւը», «Շվին», «Ծափիկ-ծափիկը» եւ «Կլորիկն եմ, թմբլիկը», որոնք իրենց պարզությամբ հրաշալի ստեղծագործություններ են, եւ որոնց բառերում մի փոքր փոփոխություն եմ կատարել առավել ուսանելի դարձնելու նպատակով», նշել է դասական երաժշտության ասպարեզում ճանաչված սոպրանո Նունե Կարապետյանը:

Նունեն ծնվել է Երեւանում, գերազանց գնահատականներով ավարտել Կոմիտասի անվան երաժշտանոցը (Ռուզան Բաղդասարյանի դասարան), ապա նաեւ մանկավարժական համալսարանը` մանկական հոգեբանության բաժինը: Այնուհետեւ տեղափոխվել է Մ. Նահանգներ, որտեղ հիմնել է «Երաժիշտ մանուկ» ծրագիրը: Հանդես է եկել Գրենայթի, Փրովիդենսի օպերաներում, Նյու Բեդֆորդի երգչախմբային ընկերությունում, եւ ավարտական փուլ հասել Մետրոպոլիտեն օպերայի (Նյու Ինգլենդի մասնաճյուղ) Ունկնդրումների ազգային խորհրդի հայտարարած մրցույթում: Սկսել է երաժշտություն գրել 14 տարեկանից:

«Հրաշալի էր: Կարապետյանին լսելը տպավորիչ փորձառություն էր», գրել է «Ստանդարտ թայմսը» անցյալ հունվարին: Իսկ Պուչչինիի օպերայում գլխավոր դերակատարման համար Պոլ Վոլքովսկին «Օպերա-օն-լայնում» գրել է` իսկապես հմայիչ կատարում:

Իր նոր սկավառակի թողարկման առիթով Նունեն, ըստ ինտերնետից ստացված տեղեկությունների, պատրաստվում է համերգային շրջագայության դուրս գալ Ամերիկայում եւ այլուր: Նրա կայքէջի հասցեն է «www.NouneMusic.com»:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4