ՀՀ գլխ. դատախազության քննչական վարչությունն ավարտել է ՀՀ քաղաքացի Ա. Ա. Խանզադյանի կողմից ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքում Օդետ Ծատուրյանին (ԱՄՆ քաղաքացի) սպանելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված նյութերի հիման վրա Ա. Խանզադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով այն բանի համար, որ նա 2005 թվականի սեպտեմբերի 6-ին ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքում խանդի հողի վրա, իր անձնական օգտագործման «Աուդի» ավտոմեքենայի մեջ խեղդել է ընկերուհուն` ԱՄՆ բնակիչ Օդետ Ծատուրյանին: Սպանությունից հետո Ա. Խանզադյանը Օդետ Ծատուրյանի դիակը թաքցրել է իր ավտոմեքենայի բեռնախցիկում ու դիմել փախուստի: 2005 թ. սեպտեմբերի 8-ին, դեպքից երկու օր անց, ԱՄՆ-ից ինքնաթիռով մեկնել է Մոսկվա, ապա` Երեւան: Մայիսի 15-ին Ա. Խանզադյանի դեմ հարուցված քրեական գործը ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ