«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2006-05-18 | #91, 2006-05-19 | #92, 2006-05-20


ՌՏ-1000 ՍԱՐՔՆ ԱՎԱՐՏԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼՆ

Ա-320 ինքնաթիռի կործանման գոտում

ՍՈՉԻ, 19 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եղանակային պայմանները թույլ են տվել ծովի հատակ իջեցնել ՌՏ-1000 խորջրյա ռոբոտը` «Արմավիա» ընկերության Ա-320 ինքնաթիռի «սեւ արկղերը» գտնելու նպատակով: Սարքն աշխատանքներն սկսել էր նախօրյակին, ժամը 19:30-ին եւ դրանք դադարեցրել այսօր ժամը 04:00-ին:

Օպերատիվ շտաբի տվյալներով, «յուրաքանչյուր առարկա հետազոտվում է, բեկորները` հավաքվում: Որոշ մասեր խրված են տիղմի մեջ, ինչը դանդաղեցնում է որոնողական աշխատանքը», հայտնել է աղբյուրը: Ներկայումս ռոբոտը կառավարող մասնագետներին կարճատեւ հանգիստ է տրամադրվել: Եթե եղանակը թույլ տա, ապա մոտ ժամանակներս խորջրյա աշխատանքները կվերսկսվեն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4