«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2006-05-19 | #92, 2006-05-20 | #93, 2006-05-23


ՎԹԱՐՎԱԾՆԵՐԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՆԱԵՎ 223 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՑ

A-320 ինքնաթիռի վթարից զոհվածների հարազատներին որոշակի օգնություն է տրամադրել նաեւ քաղաքապետարանը: Ինչպես հայտնեց քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը, «Քաղաքապետի կողմից ավիավթարի զոհերից յուրաքանչյուրի ընտանիքին 223 հազար 500 դրամ կամ 500 դոլար գումար կտրվի»:

Բացի դրանից, որոշակի ֆինանսական աջակցություն է տրամադրվել հոգեբանների եւ հոգեբույժների ասոցիացիային, որպեսզի նրանք առաջիկա մի քանի ամիսներին էլ շարունակեն զոհվածների հարազատներին հոգեբանական աջակցություն տրամադրել: Այս ասոցիացիան վթարի առաջին օրերից աշխատեց կամավոր հիմունքներով, բայց բնականաբար, չի կարող միայն էնտուզիազմով շարունակել աշխատանքը:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4