Նույն օրը նույնանուն եկեղեցի է օծվել նաեւ Բուրջ Համուտում (Լիբանան): Այստեղ արդեն Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հանդիսապետել է նախկին հին եկեղեցու փոխարեն նորակառույց Ս. Վարդան եկեղեցու օծումը, որի վերակառուցումը նախատեսել էր դեռեւս Լիբանանի թեմի առաջնորդ եղած տարիներին: