«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2006-05-20 | #93, 2006-05-23 | #94, 2006-05-24


«ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՈՒՀԱՆԸ» ԿԻՍԱՓԱ՞Կ

«Ես հոռետես չեմ, բայց լավատեսությունն իմ մեջ այնքան չէ, որ հավատամ 2006 թ.-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը», «Ազատություն» ռադիոկայանին հաղորդել է ԵԱՀԿ համանախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել դե Գուխտը: Ըստ նրա, ԵԱՀԿ-ն անում է հնարավորը հակամարտության կարգավորման հարցում համաձայնության հասնելու նպատակով: Ու թեեւ հակամարտության արագ կարգավորման հանդեպ մեկ ուժեղ է հավատը, մեկ էլՙ թույլ, դե Գուխտն առաջարկել է ԵԱՀԿ-ին հակամարտության կարգավորման հարցում ներդնել ողջ եռանդը մինչեւ Բելգիայի նախագահության ավարտը: ԵԱՀԿ նախագահն ընդգծել է, որ ամեն ինչ կախված է Բաքվից ու Երեւանից, իսկ ԵԱՀԿ-ն միայն աջակցում է: Կարել դե Գուխտը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ձգձգման խնդիրների թվում նշել է հայ-թուրքական փակ սահմանը որպես չլուծված հարց:

Կարել դե Գուխտի նման կեցվածքն առավել հետաքրքրական է թեկուզ այն առումով, որ ի հակադրություն միջնորդական առաքելության մասնակիցների, այս տարի առաջին անգամ ասվում է 2006 թ.-ին հակամարտությունը չկարգավորելու մասին: Մինչ այս այդ մասին խոսում էին միայն բանակցային կողմերը: Թերեւս կարելի է ենթադրել, որ ԵԱՀԿ-ն այլեւս չի տեսնում «հնարավորությունների այն պատուհանը», որից այն կողմ «գտնվում» էր հակամարտության կարգավորումը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4