Երեւանի պետհամալսարանի մամլո ծառայությունը «Ազգ»-ին ուղղում էր ուղարկել թերթի մայիսի 20-ի համարում տպագրված «Բացվեց հայագիտական կենտրոնի շենքը» վերնագրով թղթակցության վերաբերյալ: Ըստ այդ ուղղման, որը տպագրվեց «Ազգի»-ի նախորդ համարում, մայիսի 20-ին բացվել է ոչ թե հայագիտական կենտրոն, ինչպես գրել էինք, այլ ԵՊՀ նոր մասնաշենք, որտեղ տեղավորված են բանասիրական, փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետները: Ոչինչ չունենք ասելու: Սակայն ճիշտ կլիներ միջոցառմանը մասնակցող պաշտոնական անձանց նախապես բացատրել, թե ինչ շենք են բացում: Այլապես պարոնայք Ռ. Մարտիրոսյանը եւ Շահազիզյանը, ինչպես նաեւ նորանշանակ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը թյուրիմացության չէին մատնի մեր լրագրողներին, թե բացվողը հայագիտական կենտրոն է: