Երեկ Թեքեյան կենտրոնում Հասարակական պաշտպանների միությունը (ՀՊՄ) հրավիրել էր «կլոր սեղան»ՙ քննարկելու ջրամատակարարման ծառայությունների կարգավորման գործընթացում այսօր ծագած որոշ խնդիրներ: Քննարկմանը մասնակցող մի քանի ՀԿ-ների ներկայացուցիչներ կազմակերպիչների հետ ոչ թե քննարկեցին սպառողների ու ջրօգտագործողների հոգսերի թեթեւացման առաջարկներ, այլ երկար ու ձիգ անդրադարձան հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատանքների անցած պատմությանը: Մի խոսքով` ոչ թե լուրջ եւ ջրօգտագործողների համար օգտակար, այլ, ինչպես ընդունված է ասել, նշում ստանալու եւ հաշվետվության համար արված հավաք էր:
Մ. Մ.