«Եվրոտեսիլ-2006»-ին Հայաստանի օգտին Թուրքիայի տված 10 բալը բազմաթիվ մեկնաբանությունների առիթ է տվել: Ինչպես տեղեկացնում են Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթից, թերթի ինտերնետային տարբերակի մի հայ ընթերցող Անկարայից տեղեկացրել է, որ «Եվրոտեսիլ-2006» մրցույթի քվեարկության արդյունքների վրա Թուրքիայում երկրի թուրք բնակչությունն ազդեցություն չի ունեցել: Ընթերցողը նշել է, որ էթնիկ թուրքերն իրավունք չունենալով քվեարկելու Թուրքիայի ներկայացուցչի օգտին, պարզապես բոյկոտել են քվեարկությունը, քվեարկածների մեծ մասը թուրքերը չեն եղել, այլ հայեր (այդ թվումՙ իսլամացած եւ շրջապատից իրենց էթնիկ ծագումը թաքցնող հայեր), հույներ, քրդեր, հրեաներ եւ այլք: