ԼՂՀ ԿՄՍ նախարարի հրամանով, այս տարի Արցախի 174 հանրակրթական դպրոցների 2200 շրջանավարտները վերջին զանգի արարողությունների շրջանակում ավանդական խնջույքներ չկազմակերպեցին: Արցախի հոգեւոր թեմի որոշմամբ երեկ հանրապետության տարածքում գործող բոլոր եկեղեցիներում տեղի ունեցան օրհնանքի արարողություններ:
Երեկ նաեւ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացավ համաքաղաքային հանդիսավոր միջոցառում մայրաքաղաքի բոլոր դպրոցների շրջանավարտների մասնակցությամբ:
2006 ուստարում Արցախում շրջանավարտների թիվը շուրջ 300-ով ավելացել է: Այս սերունդը ծնվել է 1989-ին, երբ համազգային ոգեւորությունը իր գագաթնակետին էր առանձնապես Ղարաբաղում, թերեւս սրանով պիտի բացատրել հանրակրթությունն ավարտող աշակերտների թվի աճը:
Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ