«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2006-05-24 | #95, 2006-05-25 | #96, 2006-05-26


ԹԱՎՐԻԶԻ ՑՈՒՅՑԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է 20 ՀԱԶԱՐ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ

Զոհվել են երկուսը

Աթենքից «Հայաստան» լրատուի հաղորդմամբ, Իրանի Արեւելյան Ատրպատական նահանգի կենտրոնումՙ Թավրիզում տեղի ունեցած զանգվածային ցույցերին մասնակցել է մոտ 20 հազար ադրբեջանցի: Ցուցարարները հրդեհել են առնվազն 20 բանկ, պետական բազմաթիվ հաստատություններ, նահանգապետարանի շենքը, ոստիկանական միկրոավտոբուսներ, ինքնաշարժեր ու մոտոցիկլետներ: Ցուցարարներին զսպելու համար ոստիկանությունն օգտագործել է հրշեջ մեքենաներ, արցունքաբեր ռումբեր, նախազգուշական կրակոցներ: Նախնական տվյալներով, կան 2 զոհ ու մի քանի տասնյակ վիրավորներ:

Անորոշ ժամանակով արգելվել է «Իրան» թերթի հրատարակումը, կալանավորվել են թերթի խմբագիրն ու ծաղրանկարիչը: Պաշտոնական լուրերի համաձայն, ձերբակալվել են նաեւ 54 խռովարարներ, շատերը հետապնդվում են:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4