«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2006-05-24 | #95, 2006-05-25 | #96, 2006-05-26


ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ԵՆ ՊԱՀԱՆՋԵԼ ՋՈՆ ԷՎԱՆՍԻՆ ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Մ. Նահանգների Կոնգրեսի 60 անդամներ, Ներկայացուցիչների պալատի կոնգրեսական էդվարդ Մարքիի գլխավորությամբ նամակ են հղել պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսինՙ խնդրելով պարզաբանել Հայաստանում Մ. Նահանգների դեսպան Ջոն Էվանսին հետ կանչելու պատճառները: «Ազգը» երեկ տեղեկացրել էր, որ Սենատը պատրաստվում է քննարկել Հայաստան նոր դեսպան ուղարկելու հարցը: Կոնգրեսականներին մտահոգվելու առիթ է տվել այն, որ Էվանսին հետ կանչելու հիմնական պատճառը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ հայտարարություն անելն է: Նոր դեսպանի թեկնածուն, ինչպես նախապես գրել էինք, Տաջիկստանում Մ. Նահանգների դեսպան Ռիչարդ Հոգլանդն է:

«Մենք չպետք է թույլ տանք հետ կանչել մեր դեսպանին այն բանի համար, որ նա ճիշտ սահմանում է տվել 1915 թվականի իրադարձություններին», ասված է կոնգրեսականների նամակում: Նրանք նաեւ հիշեցրել են պետքարտուղարին, որ Մ. Նահանգների նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանը նույնպես անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին, իրականում դեսպան Էվանսը միայն կրկնել է Ռեյգանի արտահայտություններն ու եզրահանգումները: «Մենք դիտարկում ենք այդ քայլը որպես կազմալուծող նախադեպ, երբ դեսպանը հետ է կանչվում պատմական իրադարձությունների մասին ճշմարտությունն ասելու համար: Դա վնասում է Մ. Նահանգների հեղինակությանը»: Կոնգրեսականները նաեւ մեղադրել են պետքարտուղարությանը այդ հարցում Թուրքիայի ազդեցությամբ գործելու համար:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4