Մայիսի 23-ին խորհրդարանում «Իրավունք» շաբաթաթերթի թղթակից Թագուհի Թովմասյանի հանդեպ անպարկեշտ պահվածք, արտահայտություններ էր թույլ տվել եւ սպառնացել ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը: Սպառնալիքի նպատակը «Ռազբորկա օդանավակայանու՞մ» վերնագրով հրապարակման մեջ տեղ գտած տեղեկատվության աղբյուրը պարզելն է եղել:
Երեկ «Իրավունք»-ի խմբագրական խորհրդի քարտուղար Հայկ Բաբուխանյանը «Իրավունք-հետաքննություն» հավելվածում տեղեկացրել է, որ ինքն է տեղեկատվությունը տրամադրողը: Բայց իրավիճակի վերջնական գնահատականը դատախազության տալիքն էՙ «Իրավունքը» պատրաստվում է դիմել դատախազություն իր թղթակցի անվտանգությունն ապահովելու եւ պատգամավորի դեմ քրեական գործ հարուցելու նպատակով:
Ն. Պ.