Երեկ մեր երկրի պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի մեր ներկայացուցիչները չեն մասնակցելու մայիսի 31-ին Բաքվում կայանալիք ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի (ՊՆԽ) նիստին: Այս մասին գրավոր տեղեկացվել է ԱՊՀ ՊՆԽ քարտուղարությանը: Պաշտպանության նախարարությունը որոշումը կայացրել է` հաշվի առնելով, որ ԱՊՀ ՊՆԽ քարտուղարությունը չկարողացավ Ադրբեջանի իշխանություններից Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակության անդամների համար անվտանգության երաշխիքներ ստանալ:
«Սույն փաստը կրկին վկայում է, որ Ադրբեջանն ի վիճակի չէ կատարել իր պարտավորությունները` ապահովել իր իսկ տարածքում կազմակերպվող միջազգային միջոցառման մասնակիցների անվտանգությունը: ԱՊՀ ՊՆԽ քարտուղարությունն էլ իր հերթին պարտավոր է ստեղծել նիստի մասնակցության հավասար պայմաններ ԱՊՀ մասնակից բոլոր պետությունների համար: Մենք ակնկալում ենք ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի պաշտոնական վերաբերմունքը կատարվածի կապակցությամբ», ասվում է հայտարարության մեջ:
Գ. Գ.