«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2006-05-30 | #99, 2006-05-31 | #100, 2006-06-01


ԻՐԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ

Բաքվի «Էխո» թերթը հաղորդում է, որ Իրանի հյուսիս-արեւմուտքումՙ Ատրպատականում սկսվել են ադրբեջանական հրատարակությունների աշխատակիցների ձերբակալություններ: Մասնավորապես ձերբակալվել է թավրիզյան «Յարփագ» թերթի գրեթե ամբողջ ղեկավար կազմը: Այդ մասին «Էխոյին» հայտնել է «Յարփագի» աշխատակից Սեիդ Մուղանշին:

Կալանավորվել են նաեւ այլ հրատարակությունների աշխատակիցներ, ինչպես նաեւ տեղական տպարաններից մեկի տնօրենը: Մուղանլիի խոսքերով, Իրանի իշխանությունները փորձում են պարզել էթնիկ ադրբեջանցիների շարունակվող ցույցերի պատճառները:

«Էթնիկ ադրբեջանցիների» մեծ թվով խնդիրներ երկար ժամանակ լուծում չեն ստացել», ասում է Մուղանլին: Նրա խոսքերով, հուզումների պատճառ են համարվում ադրբեջանցիներին վիրավորող հրապարակումներն ու ծաղրանկարները, բայց «հասարակական-քաղաքական գործիչները գլխավոր պատճառ են համարում Իրանում ադրբեջաներենի վրա երկար տարիներ սահմանված արգելքը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4