«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2006-05-30 | #99, 2006-05-31 | #100, 2006-06-01


Ա-320-Ի ՕԴԱՉՈՒՆԵՐԸ ԿՈՐԾԱՆՈՒՄԻՑ ԱՌԱՋ ԽՈՍԵԼ ԵՆ ՀԱՅԵՐԵՆ

Սոչիի շրջանում կործանված Ա-320 ինքնաթիռի ինքնագրիչների վերծանումն, ըստ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի, կտեւի մոտ երկու ամիս: Ռուսական լրատվամիջոցների հաղորդման համաձայն, Լեւիտինը նշել է, որ պարամետրային ինքնագրիչը պարունակում է մոտ 300 տեխնիկական պարամետր, եւ դրանց վերծանումն իսկապես կարող է ձգվել 1,5-2 ամիս:

Ինչ վերաբերում է առաջինը Սեւ ծովի հատակից դուրս բերված խոսակցային ինքնագրիչի վերծանմանը, ապա Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարի խոսքերով, այդ աշխատանքներին կմասնակցեն մասնագետներ Հայաստանից, քանի որ Ա-320-ի կործանումից առաջ օդաչուները խոսել են հայերեն:

Միջպետական ավիացիոն կոմիտեի Ա-320-ի կործանման հետաքննության տեխնիկական հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կաշիրսկու խոսքերով, երկու ինքնագրիչների ձայնագրությունները գտնվում են բարվոք վիճակում, չնայած դրան ինքնագրիչների վերծանման որեւէ արդյունք դեռեւս չկա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4