Երեկ Կալեի նավահանգստից դուրս եկած հայկական «Կիլիկիա» առագաստանավը մեկնարկից երկու ժամ անց հարկադրաբար վերադարձել է ափ: Ինչպես «Ազգ»-ի հետ զրույցում նշեց անձնակազմի անդամներից Կարեն Դանիելյանը, փոթորիկը նավահանգստի ծառայություններին ստիպել է ծովում գտնվող բոլոր նավերին հետդարձի հրաման տալ: Բարեբախտաբար մեր առագաստանավը այս փոթորկից չի վնասվել, սակայն, օրինակ, անգլիական դրոշով «Գրանդ տուր» եռակայմ զբոսանավը բախվել է նավակառանի բետոնե պատերին եւ վնասվել:
«Զրուցեցի մեր նավապետիՙ Կարեն Բալայանի հետ, տղաները հոգնած են եւ մի փոքր բարկացած», հեռախոսազրույցում տեղեկացրեց Կարեն Դանիելյանը: Տղաները հետ են ընկնում գրաֆիկից, իսկ փոթորիկը դեռ շարունակվում է: Մեր նավաստիներն այսօր արդեն պետք է Բելգիայի ճանապարհին լինեին:
Ինչեւէ, անվտանգության նորմերը պահանջում են, որ «Կիլիկիան» սպասի փոթորկի հանդարտվելուն:
Թ.Մ.