Չինաստանի Խանչժոու քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում անհաջող հանդես եկավ 62 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրած Արայիկ Միրզոյանը: Նա հրում վարժությունում չկարողացավ բարձրացնել պատվիրած 140 եւ 150 կգ ծանրությունները եւ դուրս մնաց մեդալների համար մղվող պայքարից: Իսկ պոկում վարժությունում նրա արդյունքը (118 կգ) 12-րդն էր 20 մասնակիցների շրջանում:
Փոխարենը հաջող հանդես եկավ Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Պետրոսյանը, որը երկամարտի 288 կգ (128+160) արդյունքով դարձավ արծաթե մրցանակակիր: Ընդ որում հրում վարժությունում նա 160 կգ արդյունքով լավագույնն էր եւ արժանացավ փոքր ոսկե մեդալի: Քաշային այս կարգում չեմպիոն հռչակվեց չին ծանրորդ Տինգ Հուն` 291 կգ (134+157):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ